HY

QR կոդերը ապրանքների վրա: Մանրամասն տեղեկատվությունը ապրանքի վերաբերյալ կօգնի ձեզ կայացնել հիմնավորված որոշում գնումներ կատարելու վերաբերյալ:

Մեր ծառայությունները մշակելիս, մենք սկսեցինք հետևյալ գաղափարից, որ որքան հավաստի է ձեր ունեցած տեղեկատվությունը ապրանքի վերաբերյալ, այնքան ավելի հիմնավորված է ձեր որոշումը՝ կատարել գնում: Արդյունքում, դուք շատ ավելի գոհ եք մնում ձեր կողմից կատարված գնման համար:

Երբեմն շատ դժվար է ընտրել որոշակի ապրանք, երբ դուք գտնվում եք վաճառասրահում (և մենք բոլորս գիտենք, որ գնումներ կատարելիս որոշումների մեծ մասը կայացվում են հենց վաճառասրահում): Մեզ համար բավականին դժվար էր որոշում կայացնել այս հարցի շուրջ, քանի որ նմանատիպ շատ ապրանքներ կան, որոնք գրեթե նույնն են երևում: Դուք միշտ կարող եք դիմել աշխատակցին ձեզ օգնելու նպատակով, սակայն, նախ և առաջ, ոչ բոլոր վաճառասրահներն ունեն աշխատակիցներ, ովքեր կարող են պատասխանել ձեր հարցերին, երկրորդը, ցավոք, միշտ չէ, որ աշխատակիցները ավելի իրազեկ են ձեզ հետաքրքրող ոլորտի վերաբերյալ, քան դուք, և երրորդը, խրախուսական նախաձեռնությունների շնորհիվ, աշխատակիցները, հաճախ, ավելի շատ հավանական է, որ կարող են ապրանքներ պահանջել հենց արտադրողից, որը բխում է իրենց սեփական հետաքրքրություններից, այլ ոչ թե ձեր:

Մենք ստեղծեցինք մեր ծառայությունը օգնելու ձեզ կայացնել հիմնավորված որոշում:

Մեր ծառայության էությունը շատ պարզ է՝ արտադրողները և առաքողները կիրառում են TrustThisProduct ծառայությունը՝ ստեղծելու հատուկ վեբ կայքեր իրենց ապրանքների համար, այնուհետև կիրառում են QR կոդեր և ստեղծում հղումներ դեպի այդ վեբ կայքերը, այնպես որ, դուք կարող եք արագ և հեշտությամբ ապակոդավորել QR կոդը ձեր սմարթֆոնի օգնությամբ հենց վաճառասրահում և մանրակրկիտ տեղեկատվություն ստանալ տվյալ ապրանքի վերաբերյալ:

Եթե ցանկանում եք, դուք նաև կարող եք ապրանքի վերաբերյալ թողնել ակնարկ կամ դիտողություն, հենց արտադրողի մենեջերին, ով անմիջականորեն պատասխանատու է տվյալ ապրանքի համար: Ձեզ այլևս հարկավոր չէ փնտրել արտադրողի կոնտակտային տվյալները – կոնտակտային անձը ընդհամենը մեկ քայլ հեռավորության վրա է:

Եթե ապրանքը ձեզ դուր է եկել և դուք ցանկանում եք այդ մասին պատմել ձեր ընկերներին, դուք նաև կարող եք հեշտությամբ կատարել դա սոցիալական ցանցերի միջոցով, ինչպիսիք են՝ Facebook կամ Google+ կամ Twitter:

Հաճախ, արտադրողները հղումներ են տեղադրում իրենց ապրանքի նկարագրություններով, որոնք ուղղորդում են դեպի սպասարկող կենտրոնների հասցեներ և օգտվողների համար ցուցումների էջ, այնպես որ, մեր ծառայությունը կարող է օգտակար լինել նույնիսկ ձեր կատարած գնումներից հետո: Դուք չեք ծախսի ժամանակ փնտրելու ցուցումների ձեռնարկներ ձեր պահարանում կամ առցանց – միայն մեկ սեղմում, և դուք ունեք ողջ տեղեկատվությունը, որը ձեզ երբևէ անհրաժեշտ է ձեր ապրանքի վերաբերյալ:

Մեր ծառայությունը նաև թույլ է տալիս ստուգել ապրանքի վավերականությունը (շատ արտադրողներ, սակայն ոչ բոլորը, օգտվում են այդ հնարավորությունից): Այդ իսկ պատճառով, գոյություն ունի հատուկ համար, որը տեղակայվում է յուրաքանչյուր ապրանքի վրա QR կոդի տակ: Այդ համարը պետք է համապատասխանի վեբ կայքում արտապատկերված համարին, որը երևում է QR կոդի ապակոդավորման ժամանակ:

QR կոդեր ապրանքների համար

Եթե դուք տեսնեք QR կոդ "TrustThisProduct" բառերի հետ միասին, ապա դուք արդեն գիտեք ձեզ հասանելի հնարավորությունների մասին, և կարող եք օգտվել, եթե ցանկանում եք ապակոդավորել կոդը: Ձեզ միայն անհրաժեշտ կլինի տեսախցիկով սմարթֆոն կամ պլանշետ և հասանելիություն համացանցին, ինչպես նաև ցանկացած անվճար ծրագիր, որը կարող է ապակոդավորել QR կոդերը:

Մաղթում ենք ձեզ հաջող և իսկապես անհրաժեշտ բազմաթիվ գնումներ, և մենք ուրախ կլինենք եթե մեր ծառայությունը օգնի ձեզ իրականացնել դրանք:

TrustThisProduct®:
Կոնտակտային տեղեկատվություն:
PVCode LLC
8 Ստավրովսկայա,Վլադիմիր,600022,Ռուսաստան
Հեռախոսի համար: +7 915 764 62 74 (Անգլիախոս)
Էլեկտրոնային հասցե: contact@pvcode.com